News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոր ծանոթությունները բարենպաստ են անդրադառնում մարդկանց վրա: Ամերիկացի գիտնականներն ուսանողների շրջանում փորձ են անցկացրել, որի ժամանակ բոլոր կամավորները պետք է նոր ծանոթություններ հաստատեին որոշակի ժամանակահատվածում: Փորձից առաջ բոլոր մասնակիցները բուժզննում են անցել:

Պարզվում է, որ նոր ծանոթությունները բարենպաստ են անդրադարձել կամավորների առողջական վիճակի վրա: Բացի այդ, դրանք օգնում են պայքարել բարդույթների դեմ, որի պատճառով կամավորներն իրենց ավելի վստահ են զգում, իսկ նրանց ներքին զգացողությունն ավելի ներդաշնակ է եղել:

Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ նոր մարդկանց հետ ծանոթություններն օգնում են ընդլայնել աշխարհայացքը եւ նոր տեղեկություն ստանալ, ինչն էլ նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը, փոխանցում է Informing-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ