Ստամբուլում դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունների փաստով իշխանությունները միանգամից 6 դատախազի են հանձնարարել հետաքննություն իրականացնել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում ոստիկանների դեմ ուղղված հարձակման հետաքննությունն անցկացնելու են գլխավոր դատախազն ու եւս 5 դատախազներ։
Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ ֆուտբոլային հանդիպումից հետո ռումբով բեռնված մեքենան մխրճվել է հավաքված ոստիկանների մեջ։ Տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով նախնական տվյալներով վիրավորվել է 20 ոստիկան։
Նշենք, որ հարձակման հետեւանքով նախնական տվյալներով վիրավորվել է 20 ոստիկան։