News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, դժբախտ դեպք է գրանցվել: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմության հրմշտոցի ժամանակ վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, նա ուշաթափվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ Գյումրու բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

NEWS.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ մահացածը 59-ամյա Ներսես Մելքոնյանն է, Գյումրու բնակիչ: Նախնական եզրակացությամբ, նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:

Տպել
Ամենաշատ