News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ինչի՞ մենակ քյասիբի երեխեքը, թող մեծահարուստի երեխեքն էլ ծառայեն, որ հավասար լինի բոլորի համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը)՝ բարձրացնելով ծառայության հարցում անարդարության խնդիրը:

Նախ վերջինս մտահոգվել է՝ արդյոք սահման մեկնող ուսանող բժիշկները ի վիճակի են ծառայություն մատուցել, որ «աչքի տեղը ունքն էլ չհանեն»:

«Պայմանագրային կոչեցյալը, որ էդքան սովորել ա, բանակ գնալու փոխարեն խուսափել ա, այ էդ պայմանագրայինը գնալու ա երկու տարի շարքային ծառայի՞, իսկ աշխատելո՞ւ ա, գլուխ չի պահի՞, ինձ թվում ա պիտի խիստ դնենք սա»,- նշել է Առաքել Մովսիսյանը:

Նա կարծիք է հայտնել, որ որեւէ մեկի նկատմամբ զիջում չպետք է լինի. «Որովհետեւ էսօր դրսերից խոսակցությունը դա ա, մենք էլ պատասխան չենք կարողանում տանք... մենակ քյասիբի երեխեքը…, թող մեծահարուստի երեխեքն էլ ծառայեն, որ հավասար լինի բոլորի համար, որովհետեւ դրսերից վրա են տալիս էս հարցին, թե ինչի մենակ մեր երեխեքը ծառայեն», ասել է Առաքել Մովսիսյանը:

Տպել
Ամենաշատ