News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մխիթարյանի պես ֆուտբոլիստ չկա հետխորհրդային տարածքում, մենք նրան չենք նայում որպես մեր ֆուտբոլիստ, այլ որպես եվրոպական մակարդակի պրոֆեսիոնալի: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց «Матч ТВ» հեռուստաընկեության առաջատար մարզական մեկնաբաններից Ռոման Գուտցաիտը, ով մեկնաբանում էր Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» (1:0) հանդիպումը:

Դեկտեմբերի 11- «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց Անգլիայի առաջնությունում իր առաջին գոլը, որը թիմի համար դարձավ հաղթական:

Մխիթարյանը ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», բայց Մոուրինյոն երկար ժամանակ նրան խաղաժամանակ չէր տալիս: Վերջին խաղերում, Մխիթարյանն արդեն երկու գոլային փոխանցում է արել ու երկու գոլի հեղինակ դարձել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հաջողությունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջերս թեեւ լավ էր խաղում, բայց արդյունքը չէր բավարարում: Նման դեպքերում մարզիչը բնական է, որ պետք է դիմի ռոտացիաների: Այն ֆուտբոլիստները, որոնք նստած էին պահեստայինների նստարանին, արդարացիորեն կարող են դժգոհ լինել իրավիճակից: Առաջին հանդիպումը, որտեղ Մխիթարյանը դուրս եկավ հիմնական կազմում, նրա եւ թիմի համար հաջող ստացվեց («Սիթի» դեմ խաղը ԱՊԼ-ում):  Իսկ այժմ նա իր հաշվին ունի գրանցած արդեն երկու գոլ եւ երկու գոլային փոխանցում:

«Տոտենհեմի» հետ խաղում Մխիթարյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր: Ամենից շատ հարվածներ կատարեց: Դա պարզապես հարվածներ չէին խաղի բերումով, այլ մտածված ու պատրաստված՝ այնպիսի դիրքից, որից կարելի էր գրավել դարպասը: Երեկ այն դրվագում, երբ նա վնասվածք ստացավ, նա  շրջանցեց մի քանի ֆուտբոլիստի: Կարելի է ասել, որ երեկ Մխիթարյանը ցնծեց «Օլդ Տրաֆորդը»: 

Ինչպե՞ս կբնութագրեք նրա խաղը:

Ամենակարեւորն այն էր, որ մենք նրան չենք նայում որպես մեր ֆուտբոլիստի: Վերջին ժամանակներում, երբ ասում ենք ՝լավ ֆուտբոլիստ, հասկանում ենք իսպանացիներին, եվրոպացիներին, լատինամերիկացիներին: Մխիթարյանն ունի բարձր կարգ, ինչպես եվրոպացի ֆուտբոլիստները, նա ունի արագություն:  Տեսեք, թե ինչ վստահությամբ երեկ «Տոտենհեմին» գոլ խփեց: Օրինակի համար պատկերացրեք կարո՞ղ էր Կոկորինը իր փոխարեն  նույն կերպ  հարվածել:  Դժվար թե… Իսկ Մխիթարյանը մեկ հպումով գնդակն իր առջեւ նետեց, երկորդով՝ հարվածեց: Հետխորհդային երկրների բոլոր մյուս ֆուտբոլիստները նրան զիջում են: Հենրիխն ունի որակ եւ նա պետք է խաղա Եվրոպայում ու խաղա վստահ:

Քանի ամիս է մասնագետները պնդում էին, թե ՄՅՈՒ-ն Մխիթարյանի թիմը չէ: Դուք ինչպե՞ս էիք վերաբերվում նրա տեղափոխությանը:

Խնդիրները նրանից չէին, որ Մխիթարյանը չէր սազում անգլիական ֆուտբոլին: իմ կարծիքով խնդիրն այն էր, որ նրա խաղաոճը տարբերվում էր Մոուրինյոյի պահանջներից: Կարծում եմ՝ նա ավելի կսազեր Գվարդիոլայի թիմին, քանի որ վերջինիս ոճը նրան ավելի հարազատ է, քան Մոուրինյոյինը: Այդ պատճառով Մխիթարյանի մեկնարկը այդքան էլ հաջող չստացվեց:

Հաջող ելույթներից հետո, չնայած վնասվածք ստացավ, կարելի՞ է ասել, որ Մխիթարյանը կդառնա թիմի հիմնական կազմի խաղացող:

Չեմ կարծում, որ միանգամից կդառնա: ՄՅՈՒ-ում մեծ մրցակցություն կա՝ Լինգրադ, Մատա: Բայց Անգլիայում թիմերը բավական շատ խաղեր են անցկացնում եւ բոլորին էլ խաղալու հնարավորություն կտրվի: Եթե Մխիթարյանը արդար մրցակցության մեջ հաղթի թիմակիցներին, ապա իր տեղը կզբաղեցնի թիմի հիմնական կազմում, բայց դեռ վաղ է այդ մասին վստահ ասել:

«Յուանյթեդը» դեռ վեցերորդ տեղում է: Կկարողանա՞ պայքարել քառյակում հայտնվելու համար:

Ես վստահ եմ, որ հենց դա էլ անելու են: Նրանք շատ հետ չեն քառյակի թիմերից: Իսկ առաջատարների մոտ ստաբիլություն չի գրանցվում վերջերս: Միայն «Չելսին» ու «Արսենալն» են, որ ավելի ստաբիլ են խաղում: «Տոտենհեմից» հետ են միայն երեք միավոր: Վստահ եմ, որ քառյակում հայտնվելու համար նրանք կպայքարեն:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ