News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 20%-ով եւ ՀՆԱ-ի վրա ազդելով մոտ 6%-ով: Այս մասին դեկտեմբերի 12–ին լրագրողներին ասաց Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

ՁԻՀ–ի տնօրենը նշեց, որ այսօր Հայաստանում գործում է 540 ՏՏ ընկերություն, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է 16 000 մասնագետ: «Այս տարին առանձնացավ աննախադեպ թվով նոր ընկերությունների ի հայտ գալով: Ուրախալի է նաեւ այն փաստը, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտից այժմ անցում ենք կատարում ինժեներական ոլորտ. դրա ամենավառ օրինակներն են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներն ու Ջրվեժում ինժեներական քաղաքի ստեղծման ծրագիրը,»,- ասաց նա:

ՁԻՀ-ը ձեւավորված առաջին տեխնոլոգիական ինկուբատորն է Հայաստանում, որն ինքնածախսածածկվող է, ավելին՝ ծախսերի 65%-ը իրականացվում է ոչ պետական միջոցներից: Բագրատ Ենգիբարյանի կարծիքով՝ ոչ միայն զարգացող, այլեւ զարգացած երկրներում նմանատիպ ցուցանիշը համարվում է շատ մեծ հաջողություն:

Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայիս մասնագետների ավելի քան 50%-ը պատրաստվել եւ պատրաստվում են ՁԻՀ-ի կողմից, իսկ կրթական ծրագրերի շահառուների քանակը գերազանցում է 20 000-ը։

Հիմնադրամն աջակցում է նաեւ մի շարք երկրների կառավարությունների՝ ՏՏ ոլորտի զարգացման հարցում՝ ներդնելով սեփական մոդելը. այդ երկրների ցուցակում են Մոլդովան, Մոնտենեգրոն, Բահրեյնը, Ջամայկան, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրների եւ Թայվանի ավելի քան 30 տեխնոլոգիական ինկուբատորներ:

Բագրատ Ենգիբարյանը ՁԻՀ-ի գործունեության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը համարում է Հայաստանի մարզերում տեխնոլոգիական կենտրոնների հիմնումը, ինչը թույլ է տալիս հավասարաչափ զարգացնել ՏՏ ոլորտը երկրում՝ ողջ ռեսուրսները չկենտրոնացնելով միայն մայրաքաղաքում: Նա նշեց նաեւ, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի առաջիկա ամենակարեւոր իրագործվելիք ծրագրերից են Ինժեներական քաղաքի ու Կիբերանվտանգույթան կենտրոնի ծրագրերի կյանքի կոչելը:

«Սրանք հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր են: Դրանց  շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանն ավելի կամրապնդի իր դիրքը՝ որպես առաջատար ինովացիոն երկիր»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ