News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Առաջին քաղաքական միավորումն ընտրություններից առաջ: «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես կգան դաշինքով: Այսօր քաղաքական այս ուժերը համագործակցության հուշագիր են ստորագրել: Չի բացառվում, որ ընտրություններից հետո նաեւ մեկ միասնական կուսակցություն ստեղծվի: Դեռեւս հայտնի չէ, սակայն, թե ով կլինի քաղաքական նոր ուժի նախագահը: Էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանն ասում են՝ իրենց համար կարեւոր է, որ միասին կարողանան փոփոխություններ բերել այս երկրում:

Կուսակցությունների ներկայացուցիչները չեն շտապում կանխատեսումներ անել ընտրություններում իրենց արդյունքի մասին: Նորաստեղծ դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց ժողովուրդն է ընտրելու, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կատակով հավելել է. «Լավ կլիներ 50+1 կամ 50+2»: Այստեղ չեն նշում նաեւ, թե հաղթանակի դեպքում ով է լինելու վարչապետի հավանական թեկնածուն: Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է:

Ինչի՞ մենակ քյասիբի երեխեքը պիտի ծառայեն, թող մեծահարուստի երեխեքն էլ ծառայեն, որ հավասար լինի բոլորի համար: Պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ծառայության հարցում անարդարության խնդիրը բարձրացրել է «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նրան նաեւ մտահոգել է հարցը, արդյո՞ք սահման մեկնող ուսանող բժիշկներն ի վիճակի են ծառայություն մատուցել, որ «աչքի տեղը ունքն էլ չհանեն»:

Արտաշատի ծննդատանն այսօր նորածնի մահվան դեպք է գրանցվել: Բուժկենտրոնից մեզ տեղեկացրել են, որ երեխան մահացած է ծնվել: Սակայն ծնողները երեխայի մահվան մեջ բժիշկներին են մեղադրում: Ծննդկանի ամուսինը մեզ հետ զրույցում պատմել է, որ 24-ամյա Հռիփսիմեին հիվանդանոց են տեղափոխվել առավոտյան ժամը 9-ին, նրա պտղաջրերը գնացել են, բայց բժիշկները չեն շտապել կեսարյան հատում անել: 8 ժամ անց երեխան բնական ճանապարհով ծնվելուց հետո մահացել է: Բժիշկները հարազատներին ասել են, որ նորածնի մահվան պատճառը պորտալարի կարճ լինելն է: Ծնունդն ընդունած բժշկի հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել:

Նոյեմբերի 30-ին Արցախում վիրավորված զինծառայողներից Կարապետ Միքայելյանի եւ Քաջիկ Բադալյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Հիշեցնենք, որ 19-ամյա Կարապետ Միքայելյանը գլխի թափանցող վիրավորում էր ստացել, Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները եւ աջ ազդրը: Իսկ նոյեմբերի 22-ին Արցախի մարտական դիրքերից մեկում վիճաբանության ժամանակ, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանի վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է: Բալեյանը վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում, նա գլխի շրջանում հրազենային վնասվածք ունի: Ազնավուրը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Նրան վիրավորում հասցրած Ա.Ներսեսյանը ձերբակալված է:

Վրաերթ Երեւանում: Այսօր վաղ առավոտյան Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում 61-ամյա Ալբերտ Գեւորգյանը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-60 տարեկան տղամարդու: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Ողբերգական դեպք Երեւանում: Ծառից կախված տղամարդու մարմին են գտել: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել: Տղամարդու դին Աջափնյակ վարչական շրջանի փողոցներից մեկի տան բակում նկատել են անցորդները եւ ահազանգել ոստիկանություն:

Դեկտեմբերի 12-ին դոլարը շարունակել է թանկանալ, կտրուկ արժեւորվում է նաեւ ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 7 դրամ 93 լումա, ֆունտինը՝ 610 դրամ։

Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում երեկոյան ժամերին թույլ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը հնարավոր են թույլ տեղումներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ