News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Lockheed Martin ավիաշինարարական կորպորացիայի բաժնետոմսերն էժանացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ռազմական գնումների հաշվին զգալի խնայողություն անելու իր մտադրության մասին, փոխանցում է BBC–ն։

«F-35 կործանիչներ ստեղծելու ծրագիրը ու դրա համար արվող ծախսերը հսկողությունից դուրս են եկել։ Հունվարի 20-ից հետո միլիարդավոր դոլարներ կարող են տնտեսվել ռազմական ու այլ գնումների վրա»,- գրել է Թրամփն իր Twitter–ում։ Դրանից հետո Lockheed Martin–ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 4․2 տոկոսով։

F-35-ը Պենտագոնի ամենաթանկարժեք ծրագրերից մեկն է, դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 400 մլրդ դոլար։ Ծրագրի ղեկավար Ջեֆֆ Բաբիոնը հայտնել է, որ ընկերությունը հասկանում է Թրամփի մտահոգությունը, բայցեւ առաջադեմ է անվանել այդ ծրագիրը։

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչն իր առաջին թռիչքն իրականացրել է 2006-ի դեկտեմբերին։ Օդանավի ստեղծմանը մասնակցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան ու մի շարք այլ երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ