News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հստակ սահմանվել է նաեւ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու սպառողի իրավունքը:

Այս առնչությամբ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Համաձայն փոփոխության` սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձեւի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը, կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում:

Հիշեցնենց, որ նախկինում սահմանվում էր սպառողի` ապրանքը փոխանակելու իրավունքը, իսկ վերադարձը միայն այն դեպքում, երբ բացակայում էր նմանօրինակ ապրանքը, իսկ նմանօրինակ ապրանքի առկայությունը հաճախ տարընկալման առիթ էր հանդիսանում եւ արդյունքում շատ տնտեսվարողներ անգամ բացահայտ հայտարարում  էին, որ  իրենք իրականցնում են միայն փոխանակում` վերադարձ չեն իրականացնում:

Նոր խմբագրությամբ բացը լրացվել է` սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, եւ առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Այդուհանդերձ իրացման ցանցում դեռեւս առկա են վահանակներ, որոնք հակասում են օրենսդրության պահանջներին` «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ «Գնված ապրանքը ենթակա է միայն փոխանակման» բովանդակությամբ:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն հորդորում է տնտեսվարող սուբյեկներին գործունեություն ծավալել՝ ելնելով օրենքի պահանջներից:

Օրենքի պահանջի վերաբերյալ տնտեսվարողները ծանուցվել են ինչպես շրջայցերի, այնպես էլ էլ. փոստերին ուղարկված համապատասխան նամակների միջոցով:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին ապրանքի վերադարձի կամ փոխանակման ընթացքում դժվարությունների բախվելիս ահազանգել Կազմակերպությանը +37410 430 930 հեռախոսահամարով: Կազմակերպությունը պատրաստակամ է համատեղ իրացնելու սպառողի` ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու իրավունքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ