Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն եւ թաց ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 14-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ, կեսօրից սկսած տեղումները կվերափոխվեն ձյան:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1 իսկ վաղը ցերեկը՝ 0+2 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1-6, ցերեկը` 0-5,

Կոտայքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` 0-5,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` 0-5,

Լոռիում՝ գիշերը` -2+2, ցերեկը` 0-3,

Տավուշում՝ գիշերը` -1+3, ցերեկը` 0+3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը՝ 0+3,

Արարատում՝ գիշերը` -1+1, ցերեկը՝ 0+2,

Արմավիրում՝ գիշերը` -1+1, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -1+1, ցերեկը՝ 0+2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +3+8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը`0+3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+4, ցերեկը՝ +1+4: