News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը կարեւոր է հայկական բանակի համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Գոն մենք իմանանք, որ որպես ՀՀ քաղաքացի ինչ-որ մի կարեւոր բան ենք արել բանակի համար: Այս նախագիծը բոլոր ուղղություններով արդարացված քայլ է: Այստեղ ոչ բարոյախրատական, ոչ ռազմագիտության, ոչ աշխարհագրության դասեր չկան: Ես բոլորի կարծիքը հարգում եմ, բայց չպետք է որեւէ մեկն իր դիրքորոշմամբ ասի, որ ինքն ավելի հայրենասեր է: Մենք պետք է հասնենք նրան, որ բանակը բացառապես մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պետության կողմից պաշտպանված եւ ապահովագրված զգա»,-ասաց նա:

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այսօր պետք է ճանապարհ գտնել բանակին օգնելու համար. «Ամեն ինչ իրար ենք խառնում՝ չենք մտածում, որ կա առու, որից չպետք է ջուր խմել: Բոլորս քաջ գիտենք, որ աղոթքն ու անեծքը, մատաղն ու խաշլաման տարբեր բաներ են: Պատիվ չի բերում գիտեք ո՞րը, երբ մարդիկ իրենց կյանքն են դնում իր երկրի համար եւ իրենց ընտանիքները 21-րդ դարում անասնագոմում են ապրում: Այն միլիարդատերերը, որոնք այս ժողովրդին թալանել են, տժվժիկի պատմությունն են սարքում ու ցուցադրում են, որը դիտում են նաեւ մեր թշնամիները: Եվ հանում չգիտես կլոուն ասես, ինչ ասես, հետները տրնգի են պարացնում այս ժողովրդին, այ դա պատիվ չի բերում: Պատիվ չի բերում, երբ մեծ-մեծ խոսում են, իսկ իրենց հայրենակից կանայք թուրքիաներում չգիտես ինչով են զբաղվում՝ սկսած մարմնավաճառությունից: Պետք է իրապես փորձել գտնել լուծումներ, որպեսզի բանակին օգնենք, ոչ թե Սահմանադրություն մեջբերենք, Սահմանդրությունն ի՞նչ, Սահմանադրությունն այսօր դարձել է վեցնոց կատանկա, ով ինչպես ուզում՝ ծռում, մեկնաբանում է»,-ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ