News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


«Արդեն սկսում ենք սիրել մահացած զինվորներին, սա շատ վտանգավոր է»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովում հայտարարել է պատգամավոր Հրանտ Բագրատյանն՝ անդրադռանալով «1000 դրամի» նախագծին։ 

«Ես Ձեր  տեղը լինեմ մահացածներից ոչ պակաս կմտածեմ նաեւ ողջ զինվորների մասին, որ զինվորը հասկանա, որ զինվորություն անելը նաեւ նկատվում է հասարակության կողմից։ Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ սա վերաբերում է  վիրավորներին ու զոհվածներին։ Այն երեխան, որը պաշտպանել է օրենքը եւ պատժվել եւ լինում են այնպիսի դեպքեր, որ մահանում են, նույնպես արել է հերոսական գործ։ Չեմ համարում Ձեր ասածը,  համարում եմ դիսկրետ մտածողություն, ո ր մի  քանի զոհված կա, ուզում ենք՝ էս հարցը լուծենք, բա որ հազարներ լինե՞ն, պատերազմ լինի։ Ինչի չեք ընդունում իմ առաջարկը, ո՞վ է ասում, որ պիտի արհամարհեք, երբ որ ասում եմ ՝ դրեք եկամտահարկի լողացող սանդղակ ու վերջ տվեք այս պատմություններին»,-ասել է Հրանտ Բագրատյանը։

Նա հայտարարել է, որ ոչ միայն պետք է աշխատավարձ տան զինվորներին, այլեւ պետական ապահովագրություն սահմանեն նրանց կյանքի համար։

«Ես չեմ կարող  կողմ լինել այնպիսի մի  հոդվածի՝ եթե պարզվի զինվորը անհայտ կորել է կամ գերի է վերցվել, նրան փող չենք տալիս կամ հետ ենք վերցնում, չի կարող նման բան լինել։ Մենք պետք է զինվորներին ոչ միայն աշախատավարձ մտցնենք, այլ պետական ապահովագրություն զինվորների կյանքի համար սահմանենք,մենք արդեն սկսում ենք սիրել մահացած զինվորներին, սա շատ վտանգավոր է։ Հերոսությունը իմաստալի՞ց է, եթե մարդը ի վերջո մահանում է։ Սա չեմ ընդունում, պետական կառավարումը տարբերեք  կոմերցիայից, ո՞նց կարող է այս միջոցները ներդրվեն հիմնադրամում։ Չկա հիմնադրամ, որ ռիսկ չլինի, ուրեմն կա նաեւ տնտեսական ռիսկ։ Չեմ կարողանում հասկանալ՝ ինչու պիտի հիմանդրամ լինի, ինչ գործ ունի Կենտրոնական բանկն էստեղ»։

Տպել
Ամենաշատ