News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի շրջանային դատարանը դեկտեմբերի 14-ին վճիռ է կայացրել Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որը ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց եւ ազգայնամոլական հայտարարություններով։

Դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի Լեյլանիի նկատմամբ սահմանվեց պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման եւ տուգանքի վճարման տեսքով։

Մինչ այդ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազն առաջարկել էր Լեյլանիին դատապարտել պայմանական ազատազրկման եւ նշանակել տուգանք՝ հիմնավորելով, որ հայտարարությունում սպառնալիք է հնչեցվել՝ ուղղված կոնկրետ խմբի դեմ, ինչը տեղի է ունեցել Ստոկհոլմի կենտրում։

Դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, որ մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք եւ ելույթ է ունեցել հանպատրաստից։

Այսպիսով դատարանը որոշեց ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը եւ Լեյլանիի ազգայնամոլական եւ հայատյաց վարքագիծը որակել որպես քրեական հանցագործություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ