News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ նույն կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը չեն այցելի Ծիծեռնակաբերդ։ Այս մասին նրանք հայտարարեցին հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք չենք ուզում, որ հայ-թուրքական սահմանի բացումը, ինչի համար եւ այստեղ ենք, առնչվի այս թեմայի հետ։ Առաջին փուլում մենք պահանջում ենք հայ-թուրքական սահմանի բացում։ Մյուս թեմաները կշարունակվեն քննարվել ժամանակի ընթացքում։ Այս փուլում չենք ցանկանում, որ որեւէ բան պատճառ հանդիսանա սահմանի փակ մնալուն։ Իհարկե, մենք պետության քաղաքականության հետնամասում ենք, բայց 1915 թվականին ապրված Մեծ եղեռնի տված վնասներիը թե հայ, թե թուրք հասարակություններին շատ մեծ են եղել, եւ անկասկած այս թեման դեռ շատ պետք է քննարկվի։ Մենք քննարկման կողմնակից ենք եւ դրանից անհանգստություն չենք զգում։ Առաջ աստված, սահմանի բացումից հետո մի բաժակ թեյի շուրջ կքննարկենք նաեւ Հայոց ցեղասպանության հարցը»,- հավատացրեց Բեքլեւիչը։

«Մեր կուսակցության հիմնադրման օրից մենք Թուրքիայում ապրող հայերի կողքին ենք, եւ մենք էին, որ ամենամեծ հակազդեցությունը ցույց տվեցինք Հրանտ Դինքի սպանությունից հետո։ Հրանտ Դինքի սպանության պատճառով շատ վրդովված ենք։ Բնականաբար գիտենք, որ թուրքական դատարանները խնդիրներ ունեն։ Բայց հույս ունենք, որ դատական այս գործընթացը հետագայում ավելի է արագանալու»,- ավելացրեց Թունա Բեքլեւիչը։

Նշենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում են 2 օրով։ Նրանք այն երիտասարդներն են, ովքեր հայտարարել էին, թե ի նշան բողոքի՝ հատել են հայ-թուրքական փակ սահմանը եւ մտել Հայաստանի տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ