News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

1770-ի դեկտեմբերի 17-ին ծնվել է կոմպոզիտոր ու վիրտուոզ դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը։

Ժամանակակիցներին ապշեցնում էր ոչ միայն Լյուդվիգի նվագելաոճը, այլեւ արտաքինն ու կտրուկ վարքագիծը։ Բեթհովենն առանց կաշկանդվելու կարող էր վատաբանել կայսրին ու կոպտել ունկնդիրներին, եթե նրանք խոսում էին համերգի ժամանակ։ Հանճարեղ կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ ձեզ ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ նրա կյանքից։

Հայրը երազում էր, որ Բեթհովենը «երկրորդ Մոցարտ» դառնա

Ապագա կոմպոզիտորը ծնվել է երաժշտական ընտանիքում՝ հայրը եղել է տենոր, իսկ պապը՝ կապելմեյստեր պալատական կապելայում։ Իոհանն Բեթհովենը որդուն մանկուց սովորեցրել է կլավեսին ու ջութակ նվագել։ Ավելի ուշ տղան սովորել է նաեւ երգեհոն նվագել։ Բայց    հոր հույսերը չարդարացան ու    «երկրորդ Մոցարտ» նա այդպես էլ չդարձավ։

17 տարեկանում երաժշտի ուսերին ընկավ ընտանիքը կերակրելու հոգսը

Լյուդվիգն ուներ երկու կրտսեր եղբայր, որոնց համար ամբողջ կյանքւոմ պատասխանատվություն էր զգում։ 1787-ին Բեթհովենի մայրը մահացավ թոքախտից։ Հայրը սկսեց խմել։ Դաշնակահարը այդ ժամանակ Վիեննայում էր ապրում, բայց ստիպված էր թողնել ուսումը ու վերադառնալ տուն, Բոնն։ Վճռելով հոգ տանել ընտանիքի մասին՝ ընդունվել էր տեղի նվագախումբ որպես ալտահար։ 2 տարի անց Բեթհովենի հոգսերը մի քիչ թեթեւացան ՝ դատական որոշումով հոր աշխատավարձի կեսը հատկացվեց    ընտանիքին։

Բեթհովենը համակրում էր հեղափոխականներին

Երբ    տեղի ունեցավ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, երիտասարդ կոմպոզիտորը Բոննում դասախոսությունների էր հաճախում։ Նրան դասավանդող պրոֆեսորներից մեկը բանաստեղծությունների հավաքածու էր հրատարակել, որտեղ գովերգում էր նոր կարգերը։ Ուսանողը դրանով ոգեշնչված՝ գրել էր «Ազատ մարդու երգը»։

Կոմպոզիտորն իր ստեղծագործություններից շատերը գրել է, երբ արդեն խուլ էր

26 տարեկանում Բեթհովենի մոտ սկսեց զարգանալ տինիտ, ներքին ականջի բորբոքում։ Երաժիշտը ամբողջովին խլացավ ու իր հետագա ստեղծագործությունները գրել է՝    մտովի    պատկերացնելով դրանց հնչողությունը։

Բեթհովենը «խոսակցական տետրեր» էր գործածում

Խլանալուց հետո նա իր ընկերների հետ շփվում էր «խոսակցական տետրերի» միջոցով։ Նրանք այնտեղ գրում էին, իսկ Բեթհովենը պատասխանում էր՝ գրավոր կամ բանավոր։ Այդ տետրերից մի քանիսը պահպանվել էին գերմանացի երաժիշտ Անտոն Ֆելիքս Շինդլերի մոտ, բայց նա ըստ երեւույթին այրել էր դրանք,    քանի որ այնտեղ չափից շատ անբայրացակամ արտահայտություններ կային կայսրի հասցեին։

Ոչ ազնվական ծագման պատճառով Բեթհովենի ամուսնությունը երկու անգամ ձախողվել է

Երաժշտի առաջին հիասթափությունը հարուստ այրի Ժոզեֆինա Բրունովիկի մերժումն էր։ Չնայած նա փոխադարձ զգացմունքներ ուներ դաշնակահարի հանդեպ, բայց նրա կինը չդարձավ։ Բանն այն է, որ եթե Բրունովիկը ամուսնանար ոչ ազնվական ծագումով տղամարդոը հետ, կարող էր կորցնել խնամակալությունը իր երեխաների նկատմամբ, որոնք ծնվել էին առաջին ամուսնուց՝ կոմսից։ Իսկ երկրորդ անգամ Բեթհովենին մերժել է Թերեզա Մալֆատին՝ նա ուզում էր ամուսնանալ միայն ազնվական պարոնի հետ։

Իր հովանավորին՝ Լիխնովսկի իշխանին երաժիշտը մի անգամ ասել էր «Իշխաններ շատ կան, իսկ Բեթհովենը մեկն է»

Մի անգամ երաժիշտը հյուրընկալել էր Լիխնովսկի իշխանի մոտ, որը նրան    խնդրել էր    որեւէ ստեղծագործություն կատարել։ Բեթհովենը հրաժարել էր։ Բայց իշխանը համառել էր։ Այդ ժամանակ Բեթհովենը գնացել է մեկ ուրիշ սենյակ ու փակվել այնտեղ։ Իշխանը կարգադրել է կոտրել դուռը։ Վիրավորված կոմպոզիտորը տուն էր գնացել, իսկ հետո Լիխնովսկուն նամակ գրել «Իշխա՛ն, ես ինքս ինձ եմ պարտական նրա համար, ինչ ինձնից ներկայացնում եմ։ Հազարավոր իշխաններ են եղել ու դեռ կլինեն։ Իսկ Բեթհովենը միայն ես եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ