News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացել է Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությունը: Մայրաքաղաքի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին: Ներկայացնելով այգու հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ ձեւավորված հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտվեն սահադաշտից, սղղարաններից ու կվայելեն ամանորյա տոնական մթնոլորտը, ուր նրանց սպասվում են բազում անակնկալներ: Այգու այցելուներին ողջունել են Ձմեռ Պապն ու նրա օգնական Էլֆերը: Ձմեռ Պապն, ի դեպ, իր տնակ է այցելել օդային սահնակով:

Առանձնակի կարեւորելով ներդրումային այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կդառնա իսկապես հետաքրքիր ժամանացի վայր:

«Ժամանցի նման կենտրոնների առկայությունը մեր քաղաքում իսկապես կարեւոր է: Վստահ եմ, այգին  մեծ ուրախություն կպարգեւի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը», -  նշել է քաղաքապետը: 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում բացված Ձմեռային այգին կգործի յուրաքանչյուր օր՝ 11։00-24։00-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ