Երեւանի Ծիծեռնակաբերդի անտառում նախօրեին մահացած հայտնաբերված տղամարդը ոստիկանության կողմից որոնվել է որպես անհետ կորած։ Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մահացած տղամարդը թոշակառու էր, 85 տարեկան, որոնվում էր ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 18-ին ժամը 23.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է օգնություն:

Կատարվում է քննություն: