News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շարունակում է աշխատել «Հյուսիս-Հարավ» նոր մայրուղու որակի ուղղությամբ: Այս մասին դեկտեմբերի 19-ին տարվա արդյունքներն ամփոփելիս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Մասնավորապես՝ Երեւանից հարավ (Արտաշատ) եւ հյուսիս (Աշտարակ) հատվածներում 9 անցումներ եւ 1 կամուրջ է կառուցվում:

Նշենք, որ ճանապարհի արդեն շահագործման հանձնված հատվածներում բետոնե սալերի միջեւ կարերը կաուչուկով չեն լցոնվել, որի պատճառով երթեւեկելիս ցնցում է զգացվում: Նախկինում պաշտոնյաները հավաստիացնում էին, որ այս երկու տեղամասերը ծրագրվել է ամբողջությամբ բացել մինչեւ 2017-ի մայիս (ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է): Դեպի հյուսիս՝ Աշտարակից Թալին, այժմ ընդարձակում են ճանապարհային պաստառը եւ 15 կմ-անոց շրջանցող տեղամաս են կառուցում: Ճանապարհն սկսել են ընդարձակել նաեւ Թալին-Գյումրի տեղամասում: Մայրուղին պետք է 2 անցուղուց ընդարձակվի մինչեւ 4, իսկ ասֆալտե ծածկույթը փոխարինվի բետոնեով: Ցրտերի պատճառով բետոնի շարումը մինչեւ գարուն կանգնեցվել է:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Մայրուղու ամենահարավային հատվածում՝ Ագարակ (Իրանին սահմանակից)-Քաջարան, հունիսին հրապարակվել էր գնումների ընդհանուր ծանուցման մասին: Քաջարանից Սիսիան հատվածի համար ներդրումային ծրագիր է մշակվել: Ամենաերկար հատվածում՝ Սիսիանից Արտաշատ, առայժմ պատրաստի փաստաթղթեր չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ