News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկարայում ԱՄՆ դեսպանությունը մինչեւ երեքշաբթի փակ կլինի հրաձգությամբ երկու միջադեպերի ֆոնին, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանի սպանության: Այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդել է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը:

«Անկարայում ԱՄՆ դեսպանությունն ու Ստամբուլում եւ Ադանայում հյուպատոսություններն այսօր փակ են»,- ասված է հաղորդագրությունում:

Պետքարտուղարությունը հաստատել է Անկարայում ԱՄՆ դեսպանության մոտ հրաձգության մասին հաղորդագրությունը եւ հավելել, որ տուժածներ չկան, իսկ չարագործը ձերբակալված է: Պետքարտուղարության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ Անկարայում դեսպանության մուտքի մոտ տղամարդը մի քանի անգամ կրակ է արձակել ատրճանակից:

Դրանից մի քանի ժամ առաջ ամերիկյան դեսպանության մոտակայքում հարձակում է իրականացվել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Գործող նախագահ Բարաք Օբաման, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ գործող պետքարտուղար Ջոն Քերրին դատապարտել են դեսպանի սպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ