News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հանգստանալ պատրաստվող ռուսաստանցիները պետք է լրջորեն կշռադատեն իրենց ծրագրերը՝ հաշվի առնելով երկրի իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը՝ մեկնաբանելով Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ռուսաստանցիների համար հնարավոր սպառնալիքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով պատրաստվում է Թուրքիա մեկնել, դա անելուց առաջ պետք է լավ մտածի, որովհետեւ գրեթե ամեն օր ահաբեկչություններ են տեղի ունենում»,- ասել է նա:

«Անկարայի ողբերգությունը ցույց է տալիս, որ զոհ կարող են լինել ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ հասարակ մարդիկ: Ահաբեկչությունների մեծ մասի զոհերը հաճախ քաղաքացիական անձինք են, որոնք կապ չունեն ինչ-որ իրադարձությունների հետ, կամ ուժային կառույցների ներկայացուցիչներ են»,- ասել է Սիրոմոլոտովը:

Կառլովի մահից հետո աշխարհում ստեղծված իրավիճակը մեկնաբանելով՝ նա նշել է, որ ահաբեկչությունների թվի աճը վկայում է աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

«Աշխարհն սկսում է փոխվել: Եթե նախկինում ահաբեկչություն էր իրականացվում, այդ ողբերգությունը ամիսներով քննարկվում էր: Իսկ այժմ օրական մի քանիսն է տեղի ունենում, դա սովորական է դառնում: Ահա, թե որն է ամենասարսափելի ողբերգությունը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ