Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության կազմակերպիչներն ուզում էին վնասել ռուս–թուրքական հարաբերություններին, Մոսկվան եւ Անկարան չպետք է ահաբեկիչներին թույլ տան հասնել այդ նպատակին։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Քաջ հայտնի է, որ հարձակվողների հիմնական նպատակը ռուս–թուրքական հարաբերություններին վնաս հասցնելն է եւ համատեղ ջանքերով վերջին շրջանում գրանցած հաջողությունները ստվերելը։ Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան գիտակցում են դա. մենք չպետք է հանցագործության կազմակերպիչների թույլ տանք հասնել իրենց նպատակին»։