News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անկարան կանի հնարավոր ամեն բան Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հետաքննության  համար, մեղավորները կկրեն արժանի պատիժը։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պարզենք այդ հանցագործության բոլոր հանգամանքները եւ բացահայտենք նրանց, ովքեր կանգնած են դրա հետեւում։ Եվ նրանք, ովքեր կանգնած են այդ հանցագործության հետեւում, կկրեն արժանի պատիժը»,– ասել է նա։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի սպանված դեսպան Անդրեյ Կարլովի անունով։ «Մենք որոշել ենք, ինձ այդ մասին տեղյակ է պահել Թուրքիայի վարչապետը, որ կհավերժացնենք պարոն Անդրեյ Կարլովի հիշատակը։ Նկատի ունեմ Ա. Կարլովի անունով կվերանվանենք փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը»,– ասել է նախարարը։

Նշենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները դեկտեմբերի 20-ին ծաղիկներ էին դրել ՌԴ ԱԳՆ ընդունելության  տան սրահում՝ ի հիշատակ սպանված ռուս դիվանագետի։ Նախարարները 1 ր լռությամբ հարգել են Կարլովի հիշատակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն չեղարկել է դեկտեմբերի 20-21–ը պլանավորած այցը Ուկրաինա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ