News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ոստիկանի կողմից սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարմնից դատաբժշկական հանձնախումբը 9 փամփուշտ է հանել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ սպանված դեսպանի դիահերձման ժամանակ մարմնի վրա 11 անցք է հայտնաբերվել։ Նշվել է, որ մարմինը խոցել է 9 փամփուշտ, որից երկուսը կրկնակի անցք են բացել մարմնում։

Սպանությունն իրականացվել է թուրքական արտադրության Canik տիպի ատրճանակով։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ