News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանելու գործի հետ կապված ձերբակալվել է սպանությունն  իրականացրած ոստիկան Մեւլութ Մերթի քեռին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանի սպանությունից հետո ձերբակալվել էր Մեւլութ Քուրթի հայրը, մայրը, քույրը եւ եւս երկու հոգի։ Նշվում է, ձերբակալվածներից մեկը մարդասպանի քեռին է, ում անունը դեռ չեն հայտնում։ Ըստ տեղեկությունների, Մեւլութ Մերթի քեռին եղել է գյուլենական դպրոցներից մեկի տնօրեն։ Հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո նրան ձերբակալել էին, այնուհետ ստորագրությամբ ազատ արձակել։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ