Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Հակոբ Մելիքսեթյանին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Հակոբ Ռիժի, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում։ Նրա խոսքով՝ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի մտերիմը կապ է ունեցել մի շարք աղմկոտ հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առեւանգումների եւ դրամաշորթության հետ։
Գործակալությունը նշում է, որ ձերբակալման մասին պաշտոնական տեղեկություններ չկան։
Նշենք, որ հուլիսին հաղորդվում էր, որ գործարար Յուրիկ Աբրահամյանի առեւանգումը պատվիրելու համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Մելիքսեթյանը 2012–ին ազատ էր արձակվել իբր թե վատ առողջական վիճակի պատճառով։



























