ԼՂ-ում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներ Կարապետ Միքայելյանի եւ  Քաջիկ Բադալյանը դուրս են գրվել ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

19-ամյա Կարապետ Միքայելյանը ստացել էր գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել էին նրա աղիները եւ աջ ազդրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 30-ին Արցախում զինծառայողներ են վիրավորվել: