News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դիվանագետին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջեւ սերտ կապերի հաստատմանը։

Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման հարցին` Տիգրան Սարգսյանը կարեւորել է սփյուռքի կառույցների հետ աշխատելու իսրայելյան փորձի կիրառումը Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ