Ղարաբաղյան խնդրի լուծման ցանկացած փորձ, առանց ԼՂՀ իշխանությունների եւ հասարակության մասնակցության, կարգելափակվի Ստեփանակերտի կողմից։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
«Կարելի է վստահորեն պնդել, որ երբ հակամարտության կողմերն ու միջնորդները տրամադրվեն իրական կոմպրոմիսային լուծման, նրանք անմիջապես կներգրավեն ԼՂՀ–ին խաղաղ կարգավորման գործընթացին։ Դա նույնն է, թե Կոսովոյի խնդիրը լուծել, առանց կոսովացիների, Աբխազիայի խնդիրը՝ առանց աբխազների, Ղրիմի խնդիրը՝ առանց թերակղզու բնակիչների։ Թեպետ այդ երեք խնդիրներն արդեն լուծված են, եւ լուծվել են հենց այդ շրջանների բնակիչների կամարտահայտման միջոցով, այլ ոչ թե նրանց մեջքի հետեւում, դուր գալիս է դա ինչ–որ մեկին, թե ոչ»,– ասաց փորձագետը։