Վիեննայից  «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռը այսօր՝ դեկտեմբերի 21–ին, չի  կարողացել վայրէջք կատարել եղանակային վատ պայմանների պատճառով եւ  վերադարձել  է Վիեննա։ 

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ չի կարողացել վայրէջք կատարել սահմանափակ տեսանելիության պատճառով։ Եղանակային վատ պայմանների պատճառով միայն այս դեպքն է արձանագրվել։