News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազորի գրասենյակը խնդրել է Լեւոն Հայրապետյանին տեղափոխել բուժհաստատություն։ Ես համարում եմ , որ մարդու կյանքը փրկվել է։ Այս մասին դեկտեմբերի 21-ին Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազոր Նատալյա Մոսկալկովան։

Նա հիշեցրել է, որ հայ բարերարին պահում էին Բուտիրյան բանտում, նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել։ «Եվ ազգականները շատ անհանգիստ էին, որ նա կարող է մահանալ։ Մենք չենք ապացույցներին չենք ուզում գնահատական տալ, մենք համարում ենք, որ մարդուն՝ լինի նա հանցագործ, մեղադրյալ, պետք է վերաբերվել ինչպես մարդու, որը ունի երկու գլխավոր արժեք՝ պատիվ ու արժանապատվություն, կյանք ու առողջություն։ Մենք խնդրել ենք ն րան տեղափոխել բուժհաստատություն ։Ես համարում եմ, որ փրկվել է մարդու կյանքը»,- ասել է Մոսկալկովան։ Հետո եղել է դատավարություն, շարունակեց նա, հետո Լեւոն Հայրապետյանին ուղարկել են պատիժը կրելու Մորդովիայում։ «Այնտեղ նույնպես խնդիրներ են եղել, այնտեղ նույնպես մենք միջամտել եք, որ պահպանենք մարդու կյանքը։ Եվ դա շատ կարեւոր գործիք է»,- հավելել է Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազորը։

Հիշեցնենք, որ բարերար Լեւոն Հայրապետյանը ավելի վաղ դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար խաբեությամբ կորզելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Լեւոն Հայրապետյանի դատավճիռը
Բացի այդ, փաստաբանները նշել էին, որ գործարարը մեցենատ է եւ մեծ քանակությամբ երախտագիտություններ ունի, այդ թվում` Ռուսաստանում օլիմպիական շարժման մեջ ներդրումի, ինչպես նաեւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար...
Ամենաշատ