News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի  համար կարեւոր է հանել ապրիլից հետո հայ հասարակությունում Ռուսաստանի նկատմամբ ձեւավորված տրամադրությունները։ Այս մասին դեկտեմբերի 22–ին Երեւանում լրագրողներին ասել է ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ «Եվ դա մենք այսօր չենք տեսնում, այլ ամբողջ այն շրջանում, որը ես կանվանեի Ռուսաստանի կողմից Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների կասկածի շրջան»,– ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների գործունեությունն ուղղված է նրան, որ այդ կասկածները ցրվեն։ Նա հիշեցրել է, որ ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը։ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել համատեղ զորախմբի մասին։ «Այս տարվա ամռանը Հայաստանին փոխանցվեցին «Իսկանդեր» համալիրները, որոնք առաջին անգամ են վաճառվում այլ պետության։ Մենք դա դիտարկում ենք որպես տարածաշրջանում հավասարակշռության վերականգնում»,– նշել է Զատուլինը։

Խոսելով շփման գծում իրավիճակից եւ շարունակվող կրակոցներից՝ Զատուլինը նշեց, որ իր կարծիքով դրա պատճառն այն է, որ մինչեւ հիմա «Լեռնային Ղարաբաղի հողում եւ դրա շուրջ կարգավորում չկա»։ Ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է եւ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, Զատուլինն ասաց, որ իր տեսակետը 1994-ի զինադադարից հետո չի փոխվել։ «Լեռնային Ղարաբաղը դժվար թե վերադառնա Ադրբեջանի ԽՍՀ կազմ առաջին հերթին որովհետեւ, Ադրբեջանական ԽՍՀ հիմա գոյություն չունի։ Արդեն այն ժամանակ, երբ փլուզվեց ԽՍՀՄ–ը, Ադրբեջանը չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, եւ դա պետք է ընդունել որպես իրականություն։ Մյուս կողմից կան Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները, որոնք պետք է վերադարձվեն համապարփակ կարգավորման դեպքում»։

Խոսելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությունից՝ Զատուլինը նշեց, որ Մոսկվան շատ երկրների հետ է համագործակցում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի  հետ համագործակցությունը պետք է լինի «հօգուտ Հայաստանի, քանի որ պետք է Ադրբեջանին հետ պահի անկանխատեսելի գործողություններից»։ «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, դա ցավալի բացառություն է, բայց դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ Թուրքիան այդ պահին նույնպես պատասխանատվության իր բաժինն ուներ»,– ասաց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ