News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելգիայում մահացած են գտել ՆԱՏՕ–ի գլխավոր աուդիտորին։ Իվ Շանդելոնի մարմինը գտել են Անդեն քաղաքում՝ նրա աշխատավայրից 140 կմ հեռավորության վրա։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  աուիդիտորն ինքնասպան է եղել։ Նրան գտել են գլխին հասցրած հրազենային վնասվածքով։ Սակայն հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին, հայտնում է Life–ը։

Սպանված պաշտոնյայի մոտ 3 միավոր զենք է գրանցվել։ Սակայն նրա մարմնի մոտ չգրանցված զենք է հայտնաբերվել, հայտնում է Belg24–ը։

Շանդելոնը, որը ՆԱՏՕ–ի գլխավոր աուդիտորն էր, մասնավորապես զբաղվում էր ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության հարցերով։ Մահվանից առաջ նա շրջապատում ասել էր, որ տարօրինակ զանգեր է ստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ