News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առցանց իրականացված հարցման արդյունքում քաղաքացիների 34,5 տոկոսը բավարար է գնահատել վարչապետի գործունեությունը, 29,4 տոկոսը՝ վատ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «ՀՀ վարչապետի 100 օրը» խորագրով քննարկման ժամանակ նշել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ հավելելով, որ հարցմանը մասնակցել է 653 օգտատեր:

Նրա խոսքով, քաղաքացիների 31%-ը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղված վարչապետի ձեռնարկած քայլերը, դրանք բավարար են գնահատել, 33,8 տոկոսը՝ վատ, 16,7 տոկոսը գոհ է, իսկ 6,9 տոկոսն ընդհանրապես գերազանց է գնահատում: Շատ վատ աշխատանք է որակում 12,4 տոկոսը:

Հարցին, թե ինչպես են գնահատում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված վարչապետի քայլերը, 30,6 տոկոսը պատասխանել է վատ, 28 տոկոսը՝ բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ