News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


39 տարի առաջ դեկտեմբերի 25-ին Վեվեի իր տանը 88 տարեկանում վախճանվեց Չարլզ Սփենսեր Չապլինը եւ հուղարկավորվեց տեղի գերեզմանատանը: Ներկայացնում են կինոյի պատմության մեծագույն դերասաններից մեկի կյանքի ամենահետաքրքիր փաստերի ընտրանին:

Չապլինի մարմինը գողացել են գերեզմանից: Հանցագործները հարազատներից փրկագին են պահանջել եւ սպառնացել ոչնչացնել գողացածը, եթե չկատարեն իրենց պահանջը: 11 շաբաթ անց ոստիկանությունը բռնել է նրանց, վերադարձնել դերասանի մարմինը, բայց հանցագործության կրկնությունը բացառելու նպատակով ոչ թե հողով, այլ ցեմենտով են պատել գերեզմանը:

Մաքքարթիզմի ժամանակներում Չապլինին մեղադրում էին, որ նա կոմունիստ է եւ ոչ ոքի չի պատմում այդ մասին: Առանձնապես ակտիվ մարտիկները Փառքի ծառուղուց հանել են Չապլինի ձեռքի եւ ոտքի հետքերով ու գրությամբ ցուցանակը: Այն կորել է, եւ այլեւս հնարավոր չի եղել վերատեղադրել:

Չապլինը, լինելով աշխարհահռչակ դերասան, մասնակցել է «Չարլի Չապլինի նմանակը» մրցույթին եւ պարտվել՝ միայն երրորդ տեղը զբաղեցնելով:

Չարլի Չապլինը պատմության մեջ առաջին դերասանն է եղել, որի լուսանկարը հրապարակել են ամսագրի շապիկին: 1925 թվականի հուլիսի 6-ին դա արել է Time ամսագիրը:

Չարլի Չապլինին ոչ մի անգամ չի հաջողվել «Օսկար» ստանալ դերասանական կատեգորիայում: Սակայն նա միակ մարդն է պատմության ընթացքում, որին նախ երկու «Օսկար» են տվել կինեմատոգրաֆիայում ներդրման համար (սովորաբար այս պարգեւը շնորհում են նրանց, ովքեր ավարտում են կարիերան), իսկ հետո եւս մեկը՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում:

Չապլինը հայտնի սրտակեր է եղել: Մի քանի կանայք դատական քաշքշուկի մեջ է եղել նրա հետ՝ փոխհատուցում պահանջելով իրենց ընդհանուր, ոչ այնքան օրինական ծնված երեխաների համար: 1940 թվականին դատարան հայց է ներկայացնում դերասանուհի Ջոան Բարրին, եւ չնայած Չապլինի հայրությունը չի ապացուցվում, դատավորը՝ հոգնած, որ ստիպված է լինում տարվա մեջ մի քանի անգամ քննել Չարլիի կանանց գործերը, դերասանին հարկադրում է Բարրիին ամսական 75 դոլար վճարել (հսկայական գումար այն ժամանակվա համար) այնքան ժամանակ, մինչեւ ոչ նրա երեխան չափահաս դառնա: Եվ Չապլինը վճարում էր:

Չապլինի ֆիլմերի նկարահանումների ժամանակ ընդամենը մեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել: «Խաղաղ փողոցը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Չապլինն ինքն է վնասվածք ստացել:

Չապլինն իր ֆիլմերով շուրջ 10.5 մլն դոլար է աշխատել:

Չապլինի առաջին ավտոմեքենան Locomobile ընկերության արտադրության շքեղ արագընթաց Locomobile-ն է եղել՝ 4900 դոլար արժողությամբ:

Չապլինի սիրելի պարը տանգոն էր: «Մեծ քաղաքի կրակները» ֆիլմում նա ռինգում մարտը «համատեղել» է տանգոյի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ