Թուրքական ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է ՌԴ դեսպանին սպանած ոստիկան Մեւլութ Մերթի ընկերուհուն։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Մեւլութ Մերթի հեռախոսազանգերի պատմությունն ուսումնասիրելու ժամանակ նկատել է, որ բավականին շատ զանգեր կան մի աղջիկ բաժանորդի հետ։ Երբ պարզվել է, որ հիշյալ աղջիկը Մեւլութ Մերթի ընկերուհին է եղել, ոստիկաններն արագ ձերբակալել են նրան։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։