News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

84 տարեկանում մահացել է ռուս դիվանագետ, Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Վլադիմիր Ստուպիշինը եղել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992թ․ մարտից մինչեւ 1994 թ․ սեպտեմբեր։ Եղել է Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական միության համոզված կողմնակիցը։ Աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Մահացել է տաղանդավոր դիվանագետ, հայրենասեր, Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Ստուպիշինը։ Պատիվ եմ ունեցել շփվել նրա հետ երբ աշխատում էի իմ դիսերտացիայի վրա։ Նա ինձ շատ է օգնել իր խորհուրդներով, որպես իրադարձությունների անմիջական վկա։ Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում հարազատների ու մտերիմներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել են ու աշխատել նրա հետ։ Թող հողը թեթև լինի նրա համար»,- գրել է Բալայանը Facebook սոցցանցի իր էջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ