News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Իտալացի երգիչ Տոտո Կուտոնիոն շոկի մեջ է, քանի որ պետք է Սիրիա մեկներ ՌԴ ՊՆ այն օդանավով, որը կործանվել էր Սեւ ծովում։ «Ես նրանց հետ Սիրիա պետք է մեկնեի, բայց մենեջերս համոզեց չխախտել համերգի գրաֆիկը»,– փոխանցում է Italia-ru–ն։

«Ես շոկի մեջ եմ այս ողբերգությունից հետո, քանի որ մի ամիս առաջ Ռուսաստանի բանակի Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի համույթի երգչախմբի ներկայացուցիչները կապվել էին մենեջերիս հետ, որպեսզի ինձ Սիրիա հրավիրեին շոուի ժամանակ համատեղ ելույթ ունենալու, որը պետք է կայանար դեկտեմբերի 29-ին։ Ես պետք է սկզբում  մեկնեի Մոսկվա, իսկ այնտեղ միանայի երգչախմբին։ Բայց իմ համերգային գրաֆիկում համերգներ էին պլանավորված, եւ մենեջերը համոզեց ինձ հրաժարվել։ Ես սկսում եմ հավատալ ճակատագրին…»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սեւ ծովում ՌԴ ՊՆ Տու-154 օդանավի կործանման հետեւանքով 92 մարդ է զոհվել. 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Օդանավում Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի անսամբլի արտիստներ են եղել՝ Վալերի Խալիլովի գլխավորությամբ, երեք հեռուստաալիքների լրագրողներ (Առաջին ալիք, «Զվեզդա», ՆՏՎ), զինծառայողներ ու եւս մի քանի մարդ, այդ թվում՝ «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան (որը հայտնի է որպես Դոկտոր Լիզա) եւ ՊՆ մշակույթի բաժնի ղեկավար Անտոն Գուբանկովը:

Օդանավը ռադարների էկրաններից անհետացել է դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով 05:27-ին, Սոչիից թռիչքից հետո: Այն Սոչի էր ժամանել մերձմոսկովյան Չկալովսկից, վառելիքի լիցքավորման նպատակով: Սիրիական Լաթաքիա ուղեւորվող օդանավը կործանվել է թռիչքից գրեթե անմիջապես հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին
Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում...
Անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրումը. Աշոտյանը՝ Արարատում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները...
Հայտնի են Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի վթարի նախնական եզրակացությունները
Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը…
Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել. լրատվամիջոց
Այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ…
ՌԴ ՊՆ-ը դեռ լիովին չի հերքում Տու-154-ի կործանման պատճառների թվում ահաբեկչության վարկածը
Առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է…
Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել
ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել...
Ամենաշատ