Վրաստանի կառավարության կողմից «Նավթի եւ գազի կորպորացիա»-ի 25 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մտադրությունն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Վրաստանի «Նավթի եւ գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ նշել է էներգետիկայի հարձերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
Նրա խոսքով, խնդրին պետք է մոտենալ եւ քաղաքական, եւ տնտեսական եւ այլ տեսանկյուններից եւ հասկանալ, թե որոնք են վաճառողի եւ գնորդի մոտիվացիաները:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Այստեղ կան որոշակի ռիսկեր: Այդ գազատարը առեւտրային տեսանկյունից այնքան էլ գրավիչ չէ եւ ես հասկանում եմ Վրաստանի կառավարության մտադրությունը՝ վաճառել գազատարի մի մասը եւ ներդրումների համար գումարներ ձեռք բերել: Եթե վաճառքի գումարներն ուղղվեն գազատարի արդիականացմանը, շատ լավ կլինի, բայց ես խիստ կասկածում եմ, որ փողերը դրան կուղղվեն:
Կա նաեւ մյուս կողմը, ինչու է ադրբեջանական Socar-ը հետաքրքրված այդ գազատարով, եթե այն առեւտրային տեսանկյունից գրավիչ չէ: Այսինքն այստեղ երեւում է խնդրի քաղաքական կողմը»,- ընդգծեց փորձագետը:
Նրա խոսքով, Socar-ը հետաքրքրված է գազատարով զուտ Հայաստանի հետ հարաբերությունների առումով. «Նա ուզում է ինչ-որ չափով մաս կազմել այդ նախագծին եւ տեղեկացված լինել: Մյուս կողմից Socar-ի վիճակը եւս լավ չէ: Նրա արտաքին պարտքը 8 մլրդ դոլար է, բայց ես համոզված եմ, որ զուտ քաղաքական նկատառումներից ելնելով այդ ընկերությունը կգնա այդ քայլին»,-իր խոսն ամփոփեց Արմեն Մանվելյանը:






























