News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է  գտնվում Ուկրաինայի Հոգեւոր առաջնորդ Կիեւի եւ համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վոլոդիմիրը: Այսօր` հոկտեմբերի 30-ին Սպիտակ քաղաքում Գագիկ Ծառուկյանն ու Միտրոպոլիտ Վոլոդիմիրը ծաղկեպսակ են դրել  1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Սպիտակ քաղաքի ազգաբնակչության հետ հանդիպումը կայացել է Վիկտոր Յանուկովիչի անունը կրող  հրապարակում: Հավաքված սպիտակցիներին ողջունել են Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկոլայ Դեմյանկոն, Միտրոպոլիտ Վոլոդոմիրը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Իր խոսքում Գագիկ Ծառուկյանն ընդգծել է Ուկրաինայի հոգեւոր առաջնորդի այցի կարեւորությունը հայ եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ բարեկամական ու ջերմ հարաբերությունների զարգացման գործում: «Հայ ժողովրդի համար ամենածանր պահերին ուկրաինացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից ավերված մեր երկրին: Այդ գործում իր անուրանալի դերն ունի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այսօր մեզ համար եւս մեկ լրացուցիչ առիթ է շնորհակալության ու երախտիքի խոսքեր ուղղելու մեր բարեկամներին: Մենք դա երբեք չենք մոռանա»,- իր խոսքում նշել է ԲՀԿ նախագահը: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կողմից Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է պատվո շքանշանով:

Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում Հայ առաքելական եւ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները աղոթել են երկրաշարժի զոհերի հոգու հանգստության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ