Վրաստանի կառավարության կողմից Հայաստան մտնող գազատարի բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառելու մտադրությունն առանձնապես չունի քաղաքական բաղադրիչ, զուտ տնտեսական խնդիր է, մեր ներքին հարցն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ նշել է Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլին:

«Տրամաբանությունը պարզ է, մի կողմից պետք է ներդրումներ ներգրավել, մյուս կողմից կա որոշակի դեֆիցիտ բյուջեում: Եթե դիտարկենք տեսական ռիսկերը, անգամ ամենավատ սցենարը դիտարկենք, եւ ենթադրենք ադրբեջանական Socar-ը գնեց այդ գազատարի 25 տոկոսը, որի հավանականությունն, իմ կարծիքով 5 տոկոսից էլ քիչ է, դրանից ի՞նչ: Նախ, 25 տոկոսը չի տալիս հատուկ իրավունքներ ընկերության մենեջմենտում, մյուս կողմից Վրաստանն ունի միջազգային պարտավորություններ, գազի տեղափոխումը խստորեն վերահսկվում է, ով էլ լինի գազատարի սեփականատերը: Վրաստանը հստակորեն պահպանելու է իր պարտավորությունները»,-ասաց վրացի փորձագետը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով, Socar-ը եւս միջազգային ընկերություն է եւ պետք է հետեւի միջազգային խաղի կանոններին: «Այսինքն ցանկացած զարգացման դեպքում դրամատիկ զարգացումները բացառում եմ: Մենք հետեւելու ենք մեր պարտավորություններին, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա: