News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար սրճարանի մենեջերը կալանավորվել է: Սրճարանը գտնվում է ընդդիմադիր Cumhuriyet թերթի գրասենյակի շենքում, փոխանցում է Reuters-ը: «Վիրավորանքն» արտահայտվել է զրույցի ընթացքում նրա այն հայտարարությամբ, որ եթե Էրդողանն իր սրճարան գա, ինքը նրան թեյ չի մատուցի:

Մենեջերին մատնել է ոստիկանության սպան, որի հետ նա մեկ տարի առաջ վիճել է: «Վկայի» խոսքով՝ մենեջերը հայհոյել է Էրդողանին եւ հայտարարել է, որ կհրաժարվի նրան թեյ մատուցել: Դատարանը որոշել է «հանցագործին» կալանավորել, քանի որ որոշել է, որ եթե նրան գրավով ազատի, ապա նա վկայի վրա ճնշում կգործադրի: Ինքը՝ «մեղադրյալը» հայտարարել է, որ ինքը նախագահին չի հայհոյել, բայց խոստովանել է, որ ասել է՝ եթե երբեւէ Էրդողանն իր սրճարան մտնի, ապա կհրաժարվի նրան թեյ մատուցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ