ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկենք խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, ապրիլին, այս մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պայմանավորվել ենք, որ ապրիլին կանցնի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ էլ կքննարկվի գլխավոր քարտուղարի հարցը։ Այսօր չենք քննարկել, քանի որ քվորում չկար։ Գիտեք, որ անդամ պետություններից մեկի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներին չի մասնակցել»,-ասել է Բորդյուժան լրագրողներին։
Նկատենք, որ Բելառուսի նախագահը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որն անցել է դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում։





























