News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին կյանքից հեռացավ անվանի դիվանագետ, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը։

Կենսագրական տվյալներ

Աշոտ Եղիազարյանը ծնվել է 1943թ. հունիսի 16-ին Երեւանում:

Կրթությունը

1965թ. - ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:

1973-1976թթ. - ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր, ստացել է դիվանագետի, միջազգային հարաբերությունների պատմության մասնագետի որակավորում։

Աշխատանքային փորձ

1965-1968թթ. - Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե

1968թ. - ՀԽՍՀ ԱԳՆ երկրորդ քարտուղար

1973թ. - ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ՝ բաժնի պետ

1976թ. - ԽՍՀՄ ԱԳՆ Աֆրիկայի բաժնի երկրորդ քարտուղար

1976-1983թթ. - Անգոլայում ԽՍՀՄ դեսպանության 2-րդ քարտուղար, այնուհետեւ՝ 1-ին քարտուղար

1983-1987թթ. - ՀԿԿ կենտկոմում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ

1989-1991թթ. - ՀԽՍՀ ԱԳՆ փոխնախարար

1991թ. մարտի 28-ից դեկտեմբերի 9-ը - ՀՀ արտգործնախարարի տեղակալ, առաջին տեղակալ, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար

1991-1993թթ. - Միջազգային հարցերով ՀՀ վարչապետի օգնական

1995-1996թթ. - ՀՀ ԱԳՆ եվրոպայի երկրների վարչության պետ

1996-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի երկրների վարչության պետ

1998-2007թ. - Սան Պաուլուում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս

2007-2010թ. - ՀՀ ԱԳՆ ԱՄՆ վարչության խորհրդական

2010-2014թթ. - Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճանը

2002թ. հուլիսի 30-ին շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Պարգեւներ

1983թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության եւ անձնվեր աշխատանքի համար» Պատվո նշան շքանշանով:

2001թ. եւ 2009թ. պարգեւատրվել է «ՀՀ դիվանագիտության ասպարեզում երկարատեւ եւ անբասիր աշխատանքի համար», «Դիվանագիտությանը մատուցած ծառայությունների համար» ՀՀ ԱԳՆ հուշամեդալներով եւ դիպլոմներով:

Աշոտ Եղիազարյանի աշխատանքային հարուստ փորձը մեծ նշանակություն ունեցավ նորանկախ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում՝ նպաստելով դիվանագետների նոր սերնդի մասնագիտական հմտությունների ձեւավորմանը եւ դրանց զարգացմանը:

Աշոտ Եղիազարյանի` անսահման բարությամբ եւ մարդասիրությամբ, արժանապատիվ անհատականությամբ օժտված հմուտ դիվանագետի, հայրենասերի եւ մեծ հայորդու վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-21:00՝ Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00` նույն վայրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ