News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2016 թվականի ընթացքում Հայաստան է տեղափոխվել 516 սիրիահայ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ միայն դեկտեմբերին Հայաստան է տեղափոխվել 27, իսկ նոյեմբերի 50 սիրիահայ։ «Այս տարի 18 հազար սիրիահայ ՀՀ քաղաքացիություն է ստացել, 1800-ը՝ կացության իրավունք, 300—ը՝ փախստականի կարգավիճակ»,– ասաց նախարարը։

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հիմա Հայասըանում ապրում է 22 հազար սիրիահայ։ «Իհարկե, անցնող տարին ծանր էր։ Պետք է ասեմ, որ տարեսկզբից Հայաստանից Արեւմուտք սիրիահայերի տեղափոխության ցուցանիշները նվազել են, եւ նրանք ավելի շատ սկսել են մնալ պատմական հայրենիքում»,– հավելեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ