Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը Լեռնային Ղարաբաղի տարի է հայտարարել։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Սփյուռքը միավորվել էր։ «Մենք՝ որպես նախարարություն, ավելի հզոր դարձանք ուժով, հոգով։ Ամբողջ սփյուռքը կանգնեց Ղարաբաղի կողքին, հայերի կողքին։ Մեծ կարեւորություն էր ներկայացնում նյութական եւ բարոյական օգնությունը, որը սփյուռքի ներկայացուցիչները ցուցաբերեցին Լեռնային Ղարաբաղին պաշտպանության ուժեղացման, ԼՂՀ տնտեսության համար»,– ասաց Հրանուշ Հակոբյանը։





























