Բնապահպաններն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, բողոքի ակցիա են իրականացրել Բնապահպանության նախարարության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ։ Նրանք անսպասելիորեն մոտեցել են բնապահպանության նախարար Արծվիկ Միասյանին եւ նվիրել «սեղանի խմելու այլընտրանքային ջուր», որն իրականում հանքերի պոչամբարներից թունավորված ջուր էր :
«Մենք այսօր ՀՀ բնապահպանության նախարարին փոքրիկ նվեր ունենք: Պոչամբարի, ցիանային հարթակի, թունավորված գետերի ու սառնորակ աղբյուրների սեղանի խմելու այլընտրանքային ջուր։ Արտադրված է Հանքաստանի Հանրապետությունում։ Պոչամբարների, ցիանային հարթակների ու հանքակերների պահապաններին տրամադրվում է անհատույց»,-ասել են նրանք եւ շշով ջուրը նվիրել Արծվիկ Մինասյանին:





























