Հայաստանում բնակվող սիրիահայերի ընտանիքներում արդեն մոտ 250 երեխա է ծնվել: Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով՝ առնվազն 180 մարդ Հայաստանում է ամուսնացել: «Այնպես որ, Հայաստանում սիրիահայերի բազմաթիվ հարսանիքներ են անցկացվում: Ըստ որում՝ նրանք ամուսնանում են ոչ միայն Հայաստան եկած սիրիահայերի հետ, այլեւ մյուս բնակիչների: Ժամանակին Սիրիայից, Լիբանանից գալիս եւ մեր աղջիկներին տանում էին, հիմա նրանք արդեն տեղում են ամուսնանում»,- նշեց Հակոբյանը:





























