ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կազմել է 483.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.65 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 505.13 դրամ (աճել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.00 դրամ (աճել է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.95 դրամ (աճել է 0.01 դրամով):

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 244.59 դրամ, ոսկի՝ 17,580.52 դրամ, պլատին՝ 14,078.71 դրամ։

Դեկտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։