Հայաստանը արտահանման պետապահովագրությունը 2016-ին 5 անգամ մեծացրել է: Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
2016-ի դեկտեմբերի դրությամբ՝ Արտահանման ապահովագրության պետական գործակալությունը ապահովագրել է գրեթե 2 մլրդ դրամի (մոտ 4,1 մլն դոլարի) արտահանման գործարքներ կամ ավելի քան 5 անգամ ավելի 2015-ի նույն ցուցանիշից: Նախարարի խոսքով՝ ներդրվել է նաեւ հաշվարկագրերի մեխանիզմը, որն արտահանողին թույլ է տալիս վճարը նախապես ստանալ՝ չսպասելով արտասահմանյան գնորդի փոխանցումներին: