News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մեծ  Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, բայց ոչ Եվրոպայից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Նրա խոսքով՝ ԵՄ–ն համաշխարհային ասպարեզից դուրս գալու ծրագրեր չունի։ «Մենք շարունակում ենք մնալ Եվրամիության մեր գործընկերների սերտ դաշնակիցը, գործընկերը եւ բարեկամը: Դա ենթադրում է նրանց հետ տնտեսական սերտ հարաբերություններ, ընդհանուր մարտահրավերների շրջանակում համատեղ աշխատանքի շարունակում, ինչպիսին, օրինակ, անվտանգության խնդիրներն են: Բարեկամներ ունենք նաեւ աշխարհի մյուս հատվածներում: Մենք շարունակում ենք մնալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի անդամ: Հետեւաբար՝ գլոբալ տեսանկյունից շարունակում ենք նշանակալից դերակատարում ունենալ:

ԵՄ-ից դուրս գալու հարցով բանակցությունները դեռեւս չեն մեկնարկել. երբ սկսվեն, ակնկալում ենք որոշակի «տնտեսական վերակառուցում», քանի որ շուկան պետք է հարմարվի ներգրավման նոր կանոններին: Սակայն կարծում ենք, որ հանդես կգանք ամուր եւ միաժամանակ ճկուն դիրքերից, քանի որ աշխարհի 5-րդ տնտեսությունն ենք, անցյալ տարվա տվյալներով՝ արագ զարգացող 2-րդ տնտեսությունը եւ բիզնես հիմնելու համար աշխարհի 6-րդ լավագույն երկիրը: Ուստի կարծում ենք՝ այն վիճակում ենք, երբ կարող ենք օգտվել հնարավորություններից եւ դիմակայել ԵՄ-ի կազմից դուրս գալու պատճառով առաջացող մարտահրավերներին: Մենք համոզված ենք, որ կկարողանանք ԵՄ-ի հետ լավագույն հարաբերությունները պահպանել»,– ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ